Դզեց, ապեր, էդ 100 դրամով մամայի սիրած «սեռի» հացը կառնենք, արդեն քանի օր ա մաման ուզում էր․․․Ավտոբուսում կատարվածը երբեք չեմ մոռանա

INSPIRACJA

Դզեց, ապեր, էդ 100 դրամով մամայի սիրած «սեռի» հացը կառնենք, արդեն քանի օր ա մաման ուզում էր․․․Ավտոբուսում կատար-
վածը երբեք չեմ մոռանա

Ասել, որ շոկի մեջ եմ, նշանակում ա ոչինչ չասել: Ավտոբուսով տուն էի գնում աշխատանքային օրվա վերջում: Երկու երեխա բարձ
ացան, երևի քուր ու ախպեր էին: Հագուկապից երևում էր, որ անապահով ընտանիքից են: Ավտոբուսի վարորդը հարցրեց, թե քա-
նի տարեկան են: Տղեն ասեց.

-Ես 9-ը, քուրս՝ 11:

Վարորդը ասեց, որ իրանցից մեկի ուղեվարձը կվերցնի: Էդ պահին երեխեքն ուրախացած իրար նայեցին, քույրիկը ասեց.

-Դզեց, ապեր, էդ 100 դրամով էլ մամայի սիրած սեռի հացից կառնենք, քանի օրա ուզում էր, չէինք կարում առնեինք, մաման շատ

կուրախանա:

 

Չեմ կարող բառերով ասել, թե էդ պահին ինչ զգացի: Անկախ ինձանից սիրտս լցվեց: Երևի իրանց տարիքի ուրիշ երեխա կմտածեր
պաղպաղակ կամ կանֆետ առնելու մասին: Բայց էս երեխեքը մտածեցին իրանց մոր մասին:Երբ ուզում էին իջնեին, վարորդը ասեց.
-Իջեք, մի վճարեք, պետք չի, ապրեք, որ էդքան սիրում եք ձեր մամային: Գրպանից հանեց 1000 դրամ ու տվեց երեխեքին.

-Էս էլ վերցրեք, ձեր համար կանդետ կառնեք: Երեխեքը չէին ուզում վերցնեին, բայց վարորդը ստիպեց: Ես չկարողացա զսպել ար-
ցունքներս ու նկատեցի, որ կողքիս կինն էլ աչքերն ա սրբում:

 

Rate article