Արդեն 8 ամիս է` ինչ Արտաշ Ասատրյանը գտնվում էր ԱՄՆ-ում: Արտաշը մեկնել էր արտասահման ավագ որդու`Գրիշայի հետ: Նրանք այնտեղ աշխատում էին և գործունեություն ծավալում:
Արտաշի` ընտանիքից հեռու գտնվելը, ստիպել էր շատերին մտածել, որ նա և կինն ամուսնալուծվել են: Սակայն աստղային ընտանիքը այս թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել։
Եվ ահա 8 ամսվա դադարից հետո Արտաշը վերադարձել է Հայաստան, իսկ երեխաները հայրիկի համար անակնկալ ունեին: Նրանք տորթ էին պատրաստել, որի վրա անգլերենով գրված է`«Բարի գալուստ տուն, պապ»: