Աստղաբանները վստահեցնում են, որ հենց այս 3 նշանների ներկայացուցիչներն են դառնում հիանալի ամուսին։
Խեցգետին
Խեցգետին տղամարդիկ հիանալի ամուսիններ են։ Նրանք նվիրված են, ազնիվ, երբեք չեն խուսափում պարտականությունները կատարելուց։ Երբ սիրահարված են, զգում են դա ողջ սրտով։
Զգայուն են, եթե սիրահարվում են, ժամանակի ընթացքում չեն դադարում սիրել։ Սակայն խեցգետիններն ունեն բնավորության մի բացասական կողմ․ հաճախ են վիճում մանր կենցաղային հարցերի շուրջ։
Միանշանակ, խեցգետին-տղամարդկանց հետ հնարավոր է ամուր ընտանիք կազմելը։ Եթե նրանից ամուսնության առաջարկություն եք ստացել, առանց հապաղելու համաձայնեք։
Կշեռք
Կշեռքները գերազանց զուգընկերներ են։ Նրանք տարվում են սիրով, ու չնայած նրան, որ դժվարությամբ են որոշումներ կայացնում՝ թե ինչ են ուզում, հետո լիովին տրվում են այդ զգացողությանը։ Նրանց սերն ու նվիրվածությունը անձեռնմխելի է։ Կշեռքները պահպանում են հարաբերությունների հավասարակշռությունն ու գեղեցկությունը, ոգեշնչում են կողակցին ու օգնում դառնալ ավելի ու ավելի լավը։
Կշեռքները զարմանալի ծնողներ են, իմաստուն են ու արդար։
Կարիճ
Խանդը, խորը էմոցիոնալությունը և հումորի զգացումը կարիճներին դարձնում են անգերազանցելի զուգընկեր։ Խանդի հակառակ կողմը՝ նրանց նվիրվածությունն է։ Հենց որ կարիճն ընտրի ձեզ, ձերը կլինի ընդմիշտ։
Նրանք կպաշտպանեն կողակցին, կուղղեն, կաջակցեն, կնվիրեն ազատություն։ Կարիճները դառնում են լավ ընկեր ու զուգընկեր։ Նրանք ձեզ կպաշտպանեն նույնիսկ այն դեպքում, երբ պատահաբար լսեն ձեր մասին բամբասանքներ։
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը