Առակ այն մասին, որ Աստծո գործերն անքննելի են․․․ Նավաբեկությունից հետո ողջ է մնում ընդամենը մի մարդ․․․

INSPIRACJA

Նավաբեկությունից հետո ողջ է մնում ընդամենը մի տղամարդ, ում ալիքները շպրտում են անմարդաբնակ կղզի։ Նա սկսում է անդադար աղոթել, որ Աստված փրկի իրեն։ Նա ամեն օր ուշադիր նայում է հորիզոնի կողմը՝ հույս փայփայելով, որ նավ կանցնի ու իրեն կնկատեն։

Что ни делается — все к лучшему | Детский телефон доверия

Վերջնական հուսահատվելուց հետո՝ նա որոշում է իր համար խրճիթ պատրաստել։ Օգտագործում է տախտակները, որոնք մնացել էին նավաբեկությունից հետո։ Սակայն մի օր, երբ տղամարդը վերադառնում է սննդի փնտրտուքներից հետո, տեսնում է, որ իր խրճիթն այրվում է․ սև ծուխը դեպի երկինք էր բարձրանում։

Ու ամենասարսափելին այն էր, որ խրճիթի հետ միասին այրվել էին նաև նրա մյուս իրերը։ Տղամարդը մնացել էր լիովին ձեռնունայն։ Նա այլևս չկարողացավ զսպել դառը արցունքներն ու բարկությունը․

Աստված ջան, ինչպե՞ս կարող էիր ինձ հետ նման կերպ վարվել․․․ -ողբում էր նա։

Все, что ни делается, — к лучшему / AdMe

Սակայն առավոտյան նրան արթնացնում է նավի սուլոցը։ Այն մոտենում է կղզուն, որ ներսում գտնվողները փրկեն տղամարդուն։ Վերջինս զարմացած հարցնում է․

Ինչպե՞ս իմացաք, որ այստեղ եմ։

Մենք հեռվից տեսանք, որ ծխային ազդանշան ես տվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

Rate article