ԽՈՅԵՐ
Այսօր դուք ժամանակ չեք ունենա ընտանիքի, անձնական կյանքի եւ առողջության համար: Աշխատեք, ամեն դեպքում, գտնել այդ ժամանակը:
ՑԼԵՐ
Այսօր դուք կվախենաք ինչ-որ նոր բան անել ձեր անձնական կյանքում, սակայն դա անհրաժեշտ է, հակառակ դեպքում՝ սիրելիի հետ հարաբերությունները ճահճի կվերածվեն:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր արժե, որպեսզի խորհեք, թե ինչ կերպ եք ներկայանում ձեր սիրելիին: Միգուցե ժամանակն է փոխե՞լ ձեր պահվածքը, ոճը, կերպարը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի ձեզ վստահել ինչ-որ լուրջ եւ կարեւոր գործ: Սակայն դուք պետք է համոզեք նրան, որ արժանի եք նման առաջադրանքների:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Եթե ձեր համբերության բաժակն արդեն լցվել է, եւ դուք ցանկանում եք վերջ դնել սիրելիի հետ հարաբերություններին, ապա այսօր դրա համար ամենալավ օրն է:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք կհասկանաք, թե ինչ բան է քաոսը: Չի բացառվում, որ տանը կենցաղային ինչ-ինչ խնդիրներ առաջանան: Աստղերը հուշում են հատկապես ուշադիր լինել երեխաների եւ ընտանի կենդանիների նկատմամբ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք դեպի ձեզ կձգեք լավ մարդկանց: Միգուցե արժե՞ օգտվել դրանից եւ ընտրել հիանալի մեկին երջանիկ եւ համատեղ կյանքի համար:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր սիրելին որկրամոլություն կդրսեւորի: Այնպես որ, սննդի որակի մասին մտածելու փոխարեն լավ կանեք մտածեք դրա քանակի մասին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելին չի հասկանա, թե դուք ինչ եք ցանկանում իրենից լսել կամ ստանալ, այդ պատճառով նա կփորձի ինքնուրույն գուշակել դա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Դուք այնքան եք տարվել ձեր աշխատանքով, որ մոռացել եք, թե ինչ բան է անձնական կյանքը, իսկ սիրելին ձեզ պետք է միայն ձեզ հանգստացնելու համար: Կարծում եք՝ նա երկար կհանդուրժի՞ դա:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք կցանկանաք սիրելիի հետ հարաբերություններում փոփոխություններ մտցնել, որպեսզի ավելի նոր ու հեղափոխական հարաբերություններ կառուցեք:
ՁԿՆԵՐ
Մի’ պահանջեք սիրելիից անհնարին բաներ: Այսօր նա չի լսի ձեր խնդրանքները, քանի որ նրան կթվա, թե նա բոլորից լավ գիտի, թե ինչ պետք է անի: