Այս մուրացկանն այնպիսի մի բան է անում, ինչին ընդունակ չեն անգամ շատ հարուստներ

INSPIRACJA

Կենդանիների հանդեպ սերն ու բարությունը մաքրում է մարդու հոգին․․․

Լոնգ Դում անունով մուրացկանը շատ ծանր ճակատագրի է արժանացել, նա հիմա ապրում է Թայլանդի կայարաններից մեկում։ Ու չնայած կյանքի դժվարություններին, նա չի դադարում հոգ տանել փողոցի կատուների մասին՝ նրանց համար կեր գնելով։

Թեկուզ մի քիչ գումար ունենալու համար տղամարդն ամեն օր կիտրոն է վաճառում։ Լինում են օրեր, երբ առևտուրը լավ է ստացվում, ու Լոնգն իր համար էլ է կարողանում սնունդ գնել։

Սակայն ինչ էլ լինի, մուրացկանն առաջին հերթին կատուների մասին է հոգ տանում, քանի որ հենց կենդանիներն են իր ընտանիքը, ու նա չի կարող փոքր ընկերներին քաղցած թողնել։

Ես կարող եմ դիմանալ ու չուտել, բայց կատուն պիտի ամեն օր սնվի։ Նրանք ինձ վրա են հույս դրել ու ամեն օր սպասում են, -ասում է տղամարդը։

Երբ մի կին պատահաբար լուսանկարեց Լոնգին ու տարածեց նրա պատմությունը սոցցանցերում, շատերը հետաքրքվեցին նրանով։ Մարդիկ սկսեցին օգնել Լոնգին․ ոմանք սնունդ էին բերում, ոմանք՝ գնում բոլոր կիտրոնները, ոմանք էլ կատուների համար էին կեր բերում։

Ու անգամ այն ժամանակ, երբ բարերարները Լոնգին օգնեցին կարգի բերել սեփական արտաքինը, տուն վարձել, նա վերադարձավ փողոց, ասելով, որ առանց իր կատուների ապրել չի կարող։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

Rate article