Խոյ
Շաբաթը ձեզ շատ կզարմացնի: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես եք արձագանքում հանգամանքների փոփոխությանը, ինչ եք ընտրում՝ հարմարվել թե պայքարել: Առաջինը օգնում է խնայել ուժերը, իսկ երկրորդը հնարավորություն է տալիս հասնել փայլուն արդյունքների,նկատելի առաջընթաց գրանցել: Ավելի լավ է զգուշությամբ համաձայնվեք համագործակցության առաջարկներին: Հաճախ դրանք կապված են լուրջ խնդիրների հետ, որոնց մասին միանգամից կարելի է և չկռահել ։ ՈՒշադրություն են պահանջում անձնական հարաբերությունները: Եթե դրանք թանկ են ձեզ համար,հոգ տարեք մտերիմների մասին, նրանց առավելագույն ուշադրություն դարձրեք հատկապես շաբաթվա կեսին: Էմոցիոնալ բարդ շրջան է, և սիրող ու հասկացող մարդկանց աջակցությունը շատ կարևոր է: Եթե դուք ծրագրեր եք կառուցել, փորձեք իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակներ դիտարկել: Ամեն ինչ չէ, որ այնպես կլինի, ինչպես ենթադրում էիք: Այնպես որ, ավելի լավ է ամեն դեպքում նահանջելու մասին մտածեք:
Ցուլ
Կարևոր հաղթանակների ու մեծ հաջողությունների համար պետք է պայքարել, բայց դուք դրան պատրաստ եք: Կարևոր է ժամանակին հասկանալ, թե ինչի վրա պետք է ծախսել ձեր ուժերը, իսկ ինչից ավելի լավ է պարզապես հրաժարվել ։ Փորձը կօգնի արագորեն հասկանալ ամեն ինչ: Հենց դրա շնորհիվ է, որ արագ կկողմորոշվեք ոչ ստանդարտ իրավիճակներում: Շաբաթը շատ հարմար է նոր ծրագրեր սկսելու համար: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև կյանքի բոլոր ոլորտներին:Կարելի է իրականացնել վաղուց մտածվածը: Ամենայն հավանականությամբ, ձեզ անհրաժեշտ են դաշնակիցներ: Նրանց գտնելը ավելի հեշտ կլինի, քան կարծում եք: Ցանկացած հարաբերություններ, որոնք սկսվում են այս շաբաթ, կարող են ժամանակի ընթացքում լուրջ և կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Այնպես որ ուշադիր եղեք այն մարդկանց հետ, ում հետ գործ ունեք, մտածեք, արդյոք արժե վստահել նրանց: Շաբաթը բարենպաստ է նրանց համար, ովքեր սովորում կամ սովորեցնում են, զբաղվում են ինֆորմացիայի տարածմամբ կամ մշակութային միջոցառումների կազմակերպմամբ:
Երկվորյակ
Շաբաթը բավականին լարված և բարդ է, բայց, միևնույն է այն չի կարելի անհուսալիորեն վատը համարել: Դուք պետք է հաղթահարեք հաճախ բավականին բարդ փորձությունները, ընդ որում, երբեմն միայնակ: Բայց զգում եք, որ ի վիճակի եք հաղթահարել ամեն ինչ: Այս շաբաթ ավելի լավ է վստահեք ձեր ինտուիցիային և չլսեք նրանց, ովքեր կասկածում են ձեր ուժերի վրա: Զգույշ եղեք գումարին վերաբերվող հարցերին: Հիմա շատ հեշտ է մոռանալ կարևոր ծախսերի մասին և զբաղվել պարտավորություններով, որոնք դժվար է իրականացնելը: Ավելի լավ է չշտապել կարևոր փաստաթղթեր ստորագրելիս: Լավ կլինի,եթե ձեր կողքին լինի մարդ, ով կարող է մասնագիտական խորհուրդներ տալ ։ Հիշեք, որ հուզական ֆոնը շաբաթվա առաջին կեսին պակաս սթրեսային է, քան երկրորդ կեսին: Ուստի բարդ գործերը և կարևոր հանդիպումները ավելի լավ է հետաձգել։
Խեցգետին
Շաբաթը հաջող կլինի, ընդ որում, դուք ինքներդ այն այդպիսին կդարձնեք: Աշխատասիրությունն ու համառությունը, սկսածը ավարտին հասցնելու պատրաստակմությունը կօգնի ձեզ հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները հանձնվել են: Դուք չեք հանձնվում և չեք կորցնում հավատը, եթե ինչ-որ բան անմիջապես չի ստացվում: Որոշ խնդիրներ արագ են լուծվում, մյուսները լուծելու համար պետք է լավ մտածել: Երկու դեպքում էլ կարևոր է ստեղծագործական մոտեցումը ։ Միշտ չէ, որ հեշտ են դասավորվում շրջապատի հետ հարաբերությունները, հաճախ մարդիկ ձեզ պարզապես չեն հասկանում ։ Բայց այստեղ դուք կարող եք ճիշտ ելք գտնել: Մի՛ կռվեք,մի՛ջղայնացեք,գործով ապացուցեք ձեր ճշմարտացիությունը: ։ Արդյունքում, հուսալի դաշնակիցներ ձեռք կբերեք: Հնարավորություն կունենաք լուծել այն անձնական խնդիրները, որոնք վերջերս ձեզ հանգիստ չեն տալիս:Հիշեք, որ պետք չէ շտապել ։ Դուք բավարար ժամանակ ունեք՝ ռազմավարություն մշակելու համար:
Առյուծ
Ամեն ինչ չէ,որ հարթ է ընթանում, երբեմն հուզումների և անհանգստության առիթներ են լինում: Երբեմն անհանգստանում եք մանրուքներից, բայց երբեմն էլ իրականում դասավորվում են բարդ իրավիճակներ։ Դժվար է լեզու գտնել ուրիշների հետ, կարող եք համառ գտնվել, լինել չափազանց պահանջկոտ հատկապես նրանց հետ, ովքեր ձեզ դուր չեն գալիս ։ Սակայն, եթե զգացմունքներին ազատություն չտաք և կոռեկտ լինեք բոլորի հետ, ապա լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Օգտակար կլինի ուրիշի փորձը:Այս շաբաթը հարմար է անցյալի իրադարձությունները քննարկելու, դրանք վերլուծելու և եզրակացություններ անելու համար: Պահպանեք ձեր հեղինակությունը: Ավելի լավ է հրաժարվել կասկածելի նախագծերից, ինչպես նաև այն մարդկանց հետ շփումից, ում մասին տհաճ լուրեր են պտտվում: Որոշ Առյուծներ հիմա սիրում են բողոքել, խախտել ավանդույթները, բայց դժվար թե դա ինչ-որ օգուտ բերի:
Կույս
Ձեզ շատ բարենպաստ շաբաթ է սպասվում ։ Նա լավ է հատկապես կարևոր և պատասխանատու աշխատանքի համար: Կարելի է իրականացնել վաղուց մտածածը: Նշանի որոշ ներկայացուցիչների կհաջողվի իրականացնել նոր ծրագրեր, սակայն դրա համար հավանաբար, անհրաժեշտ կլինի աջակցություն։ Մտածեք, թե ով կարոզ է օգնել ձեզ: Ձեզ բացառապես վստահելի դաշնակիցներ են պետք: Դուք լրջորեն եք մոտենում շատ հարցերի:Հաճախ հենց դա է օգնում հասնել հաջողության: Ձեր մոտեցումը շրջապատի մոտ հարգանք է առաջացնում, և մարդիկ, ովքեր նախկինում կասկածում էին,թե արդյոք արժե շփվել ձեզ հետ, փոխում են իրենց վերաբերմունքը: Հնարավոր է, ձեզ առաջարկեն կարևոր ու հետաքրքիր ծրագրեր: Փորձեք օբյեկտիվորեն գնահատել սեփական ուժերը, նախքան պատասխան տալը: Շատերը պատրաստ են օգնել ձեզ,ոմանք՝ գործով, ոմանք էլ՝ իրենց խորհուրդներով: Շատ օգտակար կլինի ձեզնից մեծերի հետ շփումը: Խոսքը այստեղ գնում է ոչ միայն տարիների փորձի մասին, այլ նաև կյանքի հանդեպ ունեցած հայացքների մասին: Չի բացառվում, որ հիմա դրանք ձեզ համար շատ հարազատ կդառնան:
Կշեռք
Շաբաթը բավականին լարված է: Փորձություննրը հաջորդում են մեկը մյուսին, և նույնիսկ հաղթանակ տանելով, դուք չեք կարող հանգստանալ, քանի որ հասկանում եք, որ շուտով նոր խոչընդոտներ ի հայտ կգան: Չնայած բոլոր դժվարություններին, դուք պահպանում եք լավատեսությունը և չեք բողոքում, դա շատերին դուր է գալիս: Մարդկանց հետ լեզու գտնելու կարողությունը կարող է օգտակար լինել: Նույնիսկ եթե զգում եք, որ շրջապատված եք թշնամիներով և վատ կամեցողներով, կհասկանաք, թե ինչպես ոմանց դարձնել դաշնակիցներ, ոմնց էլ ստիպել պահպանել չեզոքություն: Չարժե ավելորդ ուշադրություն գրավել: Որքան քիչ խոսոեն ձեր մասին, այնքան ավելի լավ: Այնպես որ ասեկոսեների առիթներ մի ստեղծեք ու անկեղծ խոսակցություններ վարեք միայն շատ մտերիմների հետ:Չնայած բոլոր դժվարություններին, շաբաթը կարող է շատ հաջող լինել ֆինանսական տեսանկյունից:
Կարիճ
Շաբաթը նպաստավոր է: Կարելի է հաջողության հասնել: Ճիշտ է, միշտ չէ,որ դա հեշտ է ստացվում։ Բայց լարված պահերին ձեզ չեք կորցնում, կարող եք փոխել իրավիճակը դեպի լավը ։ Հիմա կարևոր է չակնկալել , որ ամեն ինչ ինքնին հաջող կդասավորվի: Շրջապատից շատ բան մի՛ ակնկալեք: Պետք է հավատալ սեփական ուժերին: Հենց դա թույլ կտա խուսափել անհարկի կասկածներից, խնայել էներգիան: Հիշեք, որ հիմա ձեզ վրա սովորականից շատ կարող են ազդել արտաքին հանգամանքները: Ուստի ավելի լավ է չտալ այնպիսի խոստումներ, որոնք կարող է դժվար լինել կատարելը: ՈՒշադիր հետևեք շուրջը կատարվող իրադարձություններին,որպեսզի հետո անակնկալի չգաք: Շատ բարդ հարցեր բարեհաջող լուծվում են հենց այն պատճառով, որ շատ հարցեր աչքաթող չեք անում և փորձում եք ամեն ինչ հսկողության տակ պահել: Ինտուիցիան հուշում է, երբ պետք է համառություն ցուցաբերել, իսկ երբ է ավելի լավ նահանջել:
Աղեղնավոր
Հագեցած շաբաթ է: Երբեմն կբողոքեք հոգնածությունից, բայց հոգու խորքում կուրախանաք,որ պետք եք շրջապատին և՛ որպես մասնագետ, և՛ որպես մարդ: Մարդկանց հասկանալը դժվար չի լինի։ Երբեմն ձեզ բավական է ընդամենը մի քանի բառ,որպեսզի կռահեք դիմացինի ցանկությունները: Կարող են հաջողությամբ լուծվել փողի կամ գույքի հետ կապված հարցերը: Որոշ Աղեղնավորներ հնարավորություն կունենան ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը, կարիերայում հաջողություններ գրանցել: Դուք զգում եք, որ ի վիճակի եք շատ բան անել,իսկ շրջապատը դա տեսնում է ։ Անհրաժեշտ պահերին դուք աջակցություն եք ստանում,այնպես որ խնդրել պետք չէ: Հնարավորություն կունենանք շփվել այն մարդկանց հետ, ում կարծիքը քեզ համար կարևոր է: Կարող եք նրանց վրա լավ տպավորություն թողնել: Հիշեք, որ ձեր արտաքին տեսքը այստեղ կարևոր դեր է խաղում: Փորձեք կատարյալ տեսք ունենալ:
Այծեղջյուր
Ամեն ինչ այնքան պարզ և հեշտ չէ, որքան կցանկանայիք ։ Դուք ստիպված եք պայքարել լուրջ մրցակիցների և սեփական թուլությունների դեմ և բարդ քայլեր ձեռնարկել: Սովորականից հաճախ են առաջանում խնդիրները: Պետք է առավելագույնս հանգիստ պաշտպանեք ձեր տեսակետը: Հիշեք, որ հիմա այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով դժգոհ են ձեզնից, կարող են միավորվել ձեզ հետ և դավեր նյութել: Դա ունի և՛ առավելություններ,և՛թերություններ: Այդպես չարակամներին ավելի հեշտ կճանաչեք: Ավելի լավ է, հատկապես շաբաթվա առաջին կեսին, զգոն լինեք: Շաբթվա երկրորդ կեսը հարմար է ծանոթություններ հաստատելու համար: Հնարավորություն կունենաք գտնել այնպիսի մարդկանց, ովքեր ցանկացած պարագայում ձեր կողքին կլինեն: Ինտուիցիան անսխալ հուշում է ձեզ, թե ում կարելի է վստահել։
Ջրհոս
Այս շաբաթ հնարավոր են որոշ դժվարություններ, բայց դրանք բոլորն էլ հաղթահարելի են: Դուք ցանկացած պարագայում փորձում եք չբավարարվել ձեռք բերվածով, այլ ցանկանում եք առաջ շարժվել: Դա շատերի մոտ համակրանք է առաջացնում: Հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ձեզ հետ միասին հասնել նպատակին: Գործնական հրաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ընդունել ռոմանտիկ կամ ընկերական բնույթ ։ Սակայն և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ շփումը միշտ չէ, որ հեշտ է տրվում: Հնարավոր են սուր տարաձայնություններ, վեճեր, նույնիսկ լուրջ կոնֆլիկտներ: Բայց դուք փորձում եք միշտ կառուցողական դիրքորոշում ցույց տալ և փնտրում եք, ոչ թե մեղավորներին,այլ խնդրի լուծումը: Պետք է ուշադիր լինեն նրանք,ովքեր այցելություն են նախատեսում պետական կազմակերպություններ: Ցավոք, բյուրոկրատական խոչընդոտները կարող են ավելի լուրջ լինել, քան ակնկալում էիք:
Ձուկ
Ձեզ հազիվ թե հաջողվի խուսափել դժվարություններից, բայց պետք է հաղթահարեք բոլոր խոչընդոտները: Շատ օգտակար կլինի ձեր հարուստ երևակայությունը: Հենց դրա շնորհիվ դուք կգտնեք ելք բարդ իրավիճակներում: Միշտ չէ, որ դուք նրբանկատ եք շրջապատի նկատմամբ: Ինչ-որ մեկը կարող է նեղանալ ձեզնից, բայց դժվար թե դա ձեզ լրջորեն հուսահատեցնի: Ավելի ուշ կհաջողվի կարգավորել հարաբերությունները, վերականգնել փոխըմբռնումը: Կարող են հայտնվել նոր գործեր, պարտականություններ և հոգսեր: Դուք պետք է արագ սովորեք, ընդ որում, երբեմն՝ սեփական սխալների վրա: Բայց նույնիսկ դրանք չեն խանգարի ձեզ հասնել հաջողության: Շաբաթվա վերջին օրերը հարմար են, որպեսզի կենտրոնանաք ընտանիքի վրա, հոգատար լինեք սիրելիների նկառմամբ կամ ուղղակի տնային գործերով զբաղվեք: