4-ամյա տղան թակեց տան դուռը․․․ Երբ մայրը տեսավ նրան, մի պահ քարացավ զարմանքից

Ստեֆանի Բրաունն իր 4-ամյա տղայի հետ ապրում է Ամերիկայի նահանգներից մեկում։ Հանգստյան օրերին նրանք որոշել էին գնալ հանգստի գոտի։ Տղան ոգևորված էր ճամփորդությունից, ու միանգամից սկսեց զննել տեղանքը, վազվզել ու ուսումնասիրել ամեն բան։

Որքան մեծ էր Ստեֆանիի զարմանքը, երբ քիչ անց նա տեսավ իր որդուն՝ անտառային ընկերոջ ուղեկցությամբ։

Զարմանալի կերպով տղան կարողացել էր լեզու գտնել վայրի եղջերուի հետ։ Ու ավելի զարմանալի էր այն, որ կենդանին առանց վախենալու եկել էր մարդկանց մոտ։

Եղջերուն բավականին համարձակ գտնվեց ու համաձայնվեց լուսանկարվել նոր ընկերոջ հետ։ Կինը լուսանկարները հրապարակեց սոցկայքի իր էջում։ Պատմությունը մեծ թվով մարդիկ իմացան։

Ստեֆանիի համար դժվար էր փոքր որդուն բացատրելը, որ անտառային բնակչին պետք է հրաժեշտ տալ, քանի որ հնարավոր չէ նրան տուն տանել։ Թեպետ երեխան շատ էր տխրել, այնուամենայնիվ տարավ եղջերուին այնտեղ, որտեղից բերել էր։

Ես կանգնած մտածում էի «ախր նման բան չի կարող պատահել», իսկ որդիս իրեն այնպես էր պահում, կարծես ոչ մի արտառոց բան չի եղել, -պատմում է Ստեֆանին։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

 

 

Like this post? Please share to your friends: