Կատարյալ մաշկ ունենալու 5 պարզ գաղտնիք …

 

5 հետաքրքիր հնարքներ՝ կատարյալ մաշկ ունենալու համար

Հում կարտոֆիլը սնուցում է մաշկը․

Ազատվեք աչքերի տակ եղած պարկերից․

Հակաօքսիդանտների և վիտամին C-ի մեծ պարունակությունը (որը պարունակվում է կարտոֆիլի մեջ) նորմալացնում է արյան շրջանառությունը դեմքի այս նուրբ և քմահաճ հատվածներում:

Այս ապրանքը խթանում է արյան հոսքը, նեղացնում է մազանոթները: Ահա, թե ինչ կարող եք անել աչքերի տակի այտուցներից ազատվելու համար:

Դիտեք նաև՝

Բաղադրիչները.

  • Հում կարտոֆիլ՝ 2 «օղակ», հաստությունը՝ 1 սմ,
  • Սպիտակ կտր — 2 հատ:
  • Քերիչ:

Կոսմետիկ միջոցի պատրաստման եղանակը.

  1. Մաքրեք հում կարտոֆիլը, կտրեք երկու «օղակ»,
  2. Դրանք անցկացրեք քերիչով,
  3. Զանգվածը լցրեք սպիտակ կտորի վրա և մոտ 15-20 րոպեով դրեք աչքերի տակ:

Հեռացրեք պիգմենտացիան․

Բաղադրիչները.

  • Փոքր կարտոֆիլ — 1 հատ,
  • Վարունգ — 1 հատ,
  • խնձորի քացախ — 1 ճաշի գդալ

Կոսմետիկ միջոցի պատրաստման եղանակը.

  1. Քերիչով անցկացրեք կարտոֆիլն ու վարունգը,
  2. Բաղադրիչները լցրեք ամանի մեջ և ավելացրեք քացախ,
  3. Մանրակրկիտ խառնեք,
  4. Բամբակը խոնավացրեք դրա մեջ և քսեք մաշկին: Թողեք 15-20 րոպե, ապա լվացվեք:

Հակատարիքային դիմակ․

Դեմքի մերսում կարտոֆիլի մի կտորով:

  1. Վերցրեք մի կտոր կարտոֆիլ` մինչև 3 սմ հաստությամբ:
  2. Քսեք դեմքին շրջանաձև շարժումներով:
  3. Լվացեք դեմքը և քսեք Ձեր սիրելի կրեմը:

Պզուկների և սև կետերի դեմ․

Կարտոֆիլը պարունակում է վիտամին C, կալիում (K), ծծումբ (S), պղինձ (Cu): Պղնձի հետքի տարրը խորապես մաքրում է մաշկը և հեռացնում թունավոր նյութերը: Եվ դա օգնում է պզուկների և սև կետերի բուժմանը:

Վերցրեք մի կտոր կարտոֆիլ և քսեք դեմքին՝ շրջանաձև շարժումներվ, ինչպես նախորդ բաղադրատոմսում:Ընթացակարգից հետո չպետք է լվացվեք, թողեք կարտոֆիլի հյութը դեմքին ամբողջ գիշեր:

Մաշկը հանգստացող միջոց

Վերցրեք մեկ կարտոֆիլի խառնուրդ և 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ:

Կոսմետիկ միջոցի պատրաստման համար.

  1. Կարտոֆիլն անցկացրեք մանր քերիչով,
  2. Լցրեք ամանի մեջ և ավելացրեք կիտրոնի հյութը,
  3. Մանրակրկիտ խառնեք:
  4. Քսեք դիմակը քնելուց առաջ և պահեք 15-20 րոպե, ապա լվացեք:
Like this post? Please share to your friends: