Նախկին ամուսնուս մասին չեմ խոսում, քանի որ ես շատ եմ սիրում իմ որդուն․․․ բայց ոչ այն պատճառով, որ ասելիք չկա․․․ Անի Քոչար

«Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում մոդել, լրագրող Անի Քոչարը խոսել է կյանքի բարդ փուլերի, քաղցկեղի, ամուսնալուծության, սիրո և որդու մասին:

Անի Քոչարը հղի է… ծանր հիվանդությունից հետո նա սպասում է 2-րդ երխային -  YouTube

Անի Քոչարը նշել է, որ նախկին ամուսնու թեման փակված է և նա չի խոսում այդ մասին:
«Ես ամուսնացել եմ, քանի որ սիրել եմ, բայց չեմ ցանկացել, որ ինձ հերոսացնեն և հետագայում չի հուզել, որ ամուսնալուծությունից հետո ինձ կդարձնեն հակահերոս, քանի որ յուրաքանչյուր մարդ թող գար և մեկ օր իմ փոխարեն ապրեր: Ես ուզում եմ կանխել այս և մյուս հարցերը նախկին ամուսնուս մասին, քանի որ ես այս թեմայով չեմ խոսում, բայց ոչ այն պատճառով, որ ասելիք չկա: Պարզապես ես շատ եմ սիրում իմ որդուն»,— ասել է Անի Քոչարը:

Նա նաև անկեղծացել է իր և ամուսնու հարաբերությունների մասին՝ պատմելով, որ աղոթքներով է հասել այն ամենին ինչ ունի:

Անի Քոչարը հղի է․․․ նա սպասում է 2-րդ երխային․ ահա թե ինչու է նա այդ մասին  այսօր հայտնում

«Սիրո նկատմամբ հավատս երբեք չեմ կորցրել՝ դառը փորձառությունը դարձնելով առիթ, բայց թերահավատությունն իր գործն անում էր: Ամուսնուս մասին խոսելիս ես կարճ կարող եմ ասել՝ նա մարդ է և այն տեսակը, որին ցանկանում էի կողքիս տեսնել: Իմ կողքին շրջող շատ երկրպագուներ կային, բայց այն միակը չէին, որին ցանկանում էի տեսնել»,— նշել է նա:

Like this post? Please share to your friends: