Հուլիս ամսվա աստղագուշակ․․․Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին

Հուլիս ամսվա աստղագուշակ․․․Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ստիպված եք լինելու շատ աշխատել, բայց հուլիսը ձեզ համար ընդհանուր առմամբ բավական հաջող կդասավորվի: Պատրաստ եղ եք, որ մի քանի հարց միաժամանակ պիտի լուծեք, և ամեն անգամ հասկանալի չի լինի, թե դրանցից որն է ավելի կարևոր: Ձեր կողք ին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել, սակայն չարժե կուրորեն հետևել բոլոր խորհուրդներին: Հենց դուք պիտի վերջնական ընտրությունը կատարեք: Ինչքան շուտ դա հասկանաք, այնքան հեշտ կլինի ձեզ համար:

Ձեր բոլոր արարքներն իրենց վրա մեծ ուշադրություն են գրավելու: Աշխատեք նույնիսկ աննշան սխալներ չանել, դրանք կարող են թանկ արժենալ: Բայց հաղթանակներն էլ աննկատ չեն մնա: Հենց դրանց շնորհիվ ձեզանով կհետաքրքրվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:Ամիսը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյու րներից, շահավետ գործարքներ: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր հայտնվի: Որոշ Խոյերի կառաջարկեն հենց այն աշխա տանքը, որի մասին նրանք վաղուց էին երազում:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամենալուրջ ու կարևոր գործերը արժե ծրագրել հուլիսի առաջին կեսի համար, քանի որ այդ հատվածում ձեր նախաձեռնություննե րին հաջողությունը կուղեկցի: Հետաքրքիր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել:Չնայած մինչև հուլիսի կեսը աշխատանք սպասվածից շատ կունենաք, բայց չեք բողոքի: Առաջին հերթին՝ պիտի շատ հետաքրքիր առաջադր անքներ լուծեք, երկրորդ՝ ձեր աշխատանքը լավ կվարձատրվի: Հավանական են պիտանի ծանոթություններ: Որոշ Ցուլեր առաջին անգամ կհանդիպեն մարդկանց, որոնց մասին նախկինում շատ են լսել:

Հուլիսի երկրորդ կեսը հակառակը՝ կարող է ապրումներ, անհաջող զուգադիպություններ, գործերում ձգձգումներ բերել: Այդ հատվա ծում պիտի զբաղվեք այնպիսի բանով, որով չէիք ուզենա զբաղվել: Հազիվ թե հաջողվի խուսափել լարված պահերից գործընկերների և ղեկավարության հետ շփումներում: Բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը:Այդ հատվածում շատ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Հենց նրանց շնորհիվ դուք կհաղթահարեք բոլոր փորձությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արժե նախաձեռնող լինել աշխատանքի մեջ: Հուլիսը շատ հաջող ամիս կլինի գործնական տեսանկյունից: Եթե ձգտում եք մասնագի տական հաջողությունների հասնել, աշխատեք ժամանակը զուր չվատնել, ցույց տվեք, թե ինչի եք ունակ: Կարող եք ստանձնել բարդ առաջադրանքները. դուք անպայման լավ գլուխ կհանեք դրանցից, դրանում կօգնեն ինտուիցիան ու փորձը: Սովորականից հաճախ պիտի ինքնուրույն գործեք, ոչ մեկից օգնություն չսպասեք: Դա ձեզ չի վշտացնի:Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ֆինանսների ոլորտում: Հուլիսը նկատելի դրամական մուտքեր, շահավետ գործարքներ ու գնումներ է խոստանում: Որոշ Երկվորյա կների եկամուտները կաճեն, եթե նրանք խուճապի չմատնվեն նոր իրավիճակում, չվախենան իրենց վրա պատասխանատվություն վերցնելուց:

Հուլիսին արժե յուրահատուկ համբերատար լինել մտերիմների հանդեպ: Կարող են սրվել հին տարաձայնությունները, չի բացառվում փոխադարձ դժգոհություններ առաջանան, հիշվեն հին վիրավորանքները: Կարևոր կլինի ժամանակին ցույց տալը, որ դուք խաղա ղասիրաբար եք տրամադրված, պատրաստ եք զիջումների գնալ, հետաքրքրված չեք վեճերով:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հուլիսի սկիզբը կարող է բավական անհանգիստ լինել: Չարժե ամսվա առաջին օրերից շատ բան սպասել: Պատրաստ եղեք գործեր ում ձգձգումների, անհաջող զուգադիպությունների, ժամանակավոր դժվարությունների: Չի բացառվում՝ այդ հատվածում պարզ դառ նա խնդիրների մասին, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Դրանց լուծման համար պիտի փոխեք ծրագրերը, որոշ գործեր հետաձգեք:Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Արդեն հուլիսի կեսին դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել, ինչ ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը հետաձգել:

Կհաջողվի կարգուկանոն հաստատել գործերում, գլուխ հանել վերջին ժամանակներս կուտակված որոշ առաջադրանքներից: Հնար ավորություն կունենաք ավելի շատ ժամանակ տրամադրել մտերիմներին, հանդիպել մարդկանց, որոնց կարոտել էիք:Հուլիսի վերջին օրերը առավել բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այդ հատվածում շատ Խեցգետինների հաճելի անակնկալներ են սպասվում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հուլիսի սկզբին ինչքան քիչ ուշադրություն դարձնեք մանրուքներին, այնքան ավելի հաջող կդասավորվի այդ շրջանը ձեզ համար: Մտածեք ամենակարևոր նպատակների մասին. այդպես ավելի հեշտ կլինի դատարկ բաների վրա չշեղվելը: Չի բացառվում՝ ստիպ ված լինեք վերադառնալ հին գործերին: Կպարզվի, որ ինչ-որ բան աչքաթող էիք արել, չէիք ավարտել այն, ինչ պիտի ավարտեիք: Շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ բաց թողածը լրացնելու հնարավորություն կլինի: Այնպես որ՝ խուճապի մի մատնվեք ու գործեք:

Ամսվա կեսը հագեցած ու բարենպաստ ժամանակ է լինելու: Այն հարմար կլինի գործնական հարաբերություններն ամրապնդելու, հին մասնագիտական կապերը վերականգնելու համար: Չի բացառվում՝ գրավիչ առաջարկներ ստանաք մարդկանցից, որոնց լավ գիտեք: Որոշ Առյուծներ իրենց մեջ նախանձելի գործարար ունակություններ կհայտնաբերեն:Ամսվա վերջին օրերին պիտի կենտրո նանաք ընտանեկան գործերի վրա, և դա ձեզ կուրախացնի: Մտերիմների հետ շփումները ոգեշնչող կլինեն: Հետաքրքիր գաղափար ներ կհայտնվեն, որոնք կուզենաք հնարավորինս արագ կյանքի կոչել: Բոլոր վեճերն ու տարաձայնությունները կմոռացվեն:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ բարենպաստ ամիս է սպասվում: Չի կարելի ասել, որ այն լրիվ անամպ կլինի, կանցնի առանց դժվարությունների ու փորձությ ունների, բայց աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն, և նրանց աջակցությամբ դուք շատ բանի կհասնեք:Դժվար չի լինի առօրյա գործերից գլուխ հանելը, իսկ նոր գործերն էլ մեծ ոգևորությամբ կստանձնեք: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, ինչպես նաև ծանոթությունները, որոնք շատ օգտակար կլինեն ձեր կարիերայի զարգացման համար: Ձեզ պետք կգա ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս մտերիմ ների հետ հաճախ էիք վիճում, ապա հուլիսին կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նրանց հետ: Շատ բան կպարզվի, մտավախություն ներին ու տագնապներին վերջ կտրվի: Դուք գլուխ կհանեք սեփական զգացմունքներից, շրջապատողներին էլ ավելի լավ կհասկա նաք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հուլիսի սկիզբը բարդ, բայց հետաքրքիր կանցնի: Դուք շատ բան պիտի սովորեք, գլուխ հանեք ոչ ստանդարտ իրավիճակներից, որ ոշեք՝ ինչպես պիտի գործեք: Դրա հետ միասին՝ արժե հույս դնել սեփական փորձի և առողջ բանականության վրա, ուրիշների խոր հուրդները հազիվ թե օգտակար լինեն:Արժե ուշադիր հետևել, որպեսզի ձեր բոլոր փաստաթղթերը կարգին լինեն: Պատրաստ եղեք անսպասելի ստուգումների: Հետևեք, որպեսզի ձեր կնքած բոլոր գործարքներն անթերի լինեն:

Օր օրի դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք: Կհեշտանան ղեկավարության ու գործընկերների հետ շփումները: Եթե նա խկինում ձեր միջև տարաձայնություններ են եղել, ապա հիմա կհաջողվի ամեն ինչ հարթել: Դա վերաբերում է նաև անձնական հա րաբերություններին. դրանք նույնպես ներդաշնակ կլինեն, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն ստեղծվի:Մտերիմների հետ անցկացրած ժամանակը ձեզ բազում վառ հույզեր կպարգևի: Հուլիսի երկրորդ կեսի համար կարող եք համատեղ ուղևորությ ուններ, ընտանեկան հանգիստ ծրագրել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամսվա սկզբին արժե կենտրոնանալ ամենակարևոր հարցերի լուծման վրա: Հուլիսի առաջին օրերը շատ Կարիճների գործերում նկ ատելի հաջողություններ ու մասնագիտական հաղթանակներ է խոստանում: Դուք հնարավորություն կունենաք ամրապնդել ձեր դի րքերը, զինաթափել հին մրցակիցներին: Գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերություններն ավելի լավ կդասավորվեն: Բոլորը կտեսնեն, թե ինչի եք ունակ: Չի բացառվում՝ շուտով անսպասելի ու շատ գրավիչ համագործակցության առաջարկներ ստա նաք:

Հուլիսի կեսը ավելի բարդ կլինի: Դա վտանգավոր պատրանքների, մոլորությունների, շտապողական դատողությունների ժամանակ կլինի, որոնք սխալ կլինեն: Դուք միանգամից չեք հասկանա,թե ում կարելի է վստահել, իսկ ում հետ զգոն լինել: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ. նրանց աջակցությամբ դուք ձեզ ավելի լավ կզգաք:Հուլիսի վերջին օրերին պիտի պահանջ կոտ լինեք ինքներդ ձեր հանդեպ: Կարգապահությունը, գործերին լուրջ վերաբերմունքը, ամեն ինչում պատասխանատվությունը կօգ նեն խուսափել դժվարություններից ու սխալներից: Աշխատեք առանց մտածելու ոչինչ չասել ու չանել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հուլիսի սկիզբը կարևոր ու արդյունավետ ժամանակ կլինի, հարմար կլինի աշխատանքի և ուսման, ինչպես նաև օգտակար գործերի համար: Դուք լուրջ կվերաբերվեք այն ամենին, ինչ կստանձնեք, այդ իսկ պատճառով սխալներ չեք գործի: Պետք է գլուխ հանեք բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներից: Շատ պետք կգան մանրուքներին ուշադրությունը, կարգապահությունը, ամեն գնով սկսածը ավ արտին հասցնելու ունակությունը:

Շրջապատողների հետ լեզու գտնելը հուլիսի սկզբին բարդ կլինի, բայց հարաբերություններն արագ դեպի լավը կփոխվեն: Աշխատեք մտերիմներին առավելագույն ուշադրություն դարձնել. նրանց համար դա շատ կարևոր կլինի: Եթե ձեզ ճիշտ պահեք, անձնական բն ույթի շատ խնդիրներ կմնան անցյալում:Ամսվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի նրանց առաջ, ովքեր պատրաստ են համարձակ փորձարկումների և վճռական գործողությունների: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն:Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:Հուլիսի վերջին օրերը հարմար կլինեն խոշոր գնումների և լուրջ գործարքների համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հուլիսը հարմար կլինի լուրջ գործերի համար: Դուք պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին, գլուխ կհանեք նրանից, ինչը նախ կինում շատ բարդ ու լրիվ անհասկանալի է թվացել: Հին ու նոր ծանոթները անպայման օգնություն կառաջարկեն բարդ առաջադր անքների լուծման հարցում: Ինտուիցիան ձեզ կհուշի, թե ում կարելի է վստահել:Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, հնա րավոր է ընկերական ու ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Դուք հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք, կայցելեք միջոցառումների, որտեղ հավաքվում են ձեր նախասիր ություններն ու հայացքները կիսող մարդիկ: Հին կոնֆլիկտները կարգավորելու շանս կընձեռվի: Նրանք, ովքեր նախկինում ձեզ վատ են վերաբերվել, իրենց բարկությունը բարի վերաբերմունքով կփոխարինեն, իսկ ոչ վաղ անցյալի թշնամիները կուզենան ընկերանալ ձեզ հետ:Հուլիսը հրաշալի կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, արագ կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել առաջին հերթին, իսկ ինչը լավ է հետաձգել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շտապելու կարիք կլինի: Հենց հուլիսի առաջին օրերը ողջ ամսվան տոն կհաղորդեն: Ինչքան շատ օգտակար գործեր անեք այդ հատ վածում, այնքան շատ հետաքրքիր ու հաճելի բաներ տեղի կունենան մոտ ժամանակներս: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնա կան բնույթի ուղևորությունները:Ձեզ համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունն ու նոր վայրերում լինելը:Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք առաջարկեն, որը կապված կլինի ուղևորությունների և ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելու ունակ ության հետ:

Հուլիսի կեսին ստիպված եք լինելու վերադառնալ հին գաղափարներին, ծրագրերին, որոնք չի հաջողվել իրագործել: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք համառ կլինեք ու կհասնեք ձեր ուզածին: Ինչ-որ մեկի օգնության կարիքը չի լինի, բայց եթե այն առ աջարկեն, մի հրաժարվեք:Ամսվա վերջին օրերը շատ բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից: Օգտա կար կլինի ընտանեկան գործերին ուշադրություն դարձնելը: Հենց դուք կարող եք լուծել վերջին ժամանակներս հարազատներին լրջ որեն անհանգստացնող խնդիրները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Որոշումների հարցում լավ է չշտապեք: Հուլիսի սկիզբը կարող է բարդ լինել հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածի համ ար մեծ ծրագրեր ունեն: Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էիք սպասում: Փորձված մեթո դներն անարդյունավետ կլինեն, ստիպված եք լինելու փորձարկումներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Ձեզ մոտ ամեն ինչ կստ ացվի: Կարևորը ինքնավստահությունը չկորցնելն է:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հուլիսը կեսը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ օգտվել դրանցից: Չի բացառվում՝ ստիպված լինեք աշխատանքի հետ կապված կար ևոր որոշումներ ընդունել: Դրանք ճիշտ կլինեն, նույնիսկ եթե միայն մակերեսային տեղեկատվության տիրապետեք: Նկատելիորեն կաճեն եկամուտները: Կնքված գործարքները շահույթ կբերեն:Հուլիսի վերջին օրերը կուրախացնեն: Այդ հատվածում շատ բան հաջ ող կդասավորվի, հաջողությունների հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Այդ հատվածի համար կարող եք ընտ անեկան միջոցառումներ ծրագրել: Դրանք հրաշալի կանցնեն, բոլորի համար հիշարժան ու վառ հույզերով լի կլինեն:

 

Like this post? Please share to your friends: