Խոհանոցում էի լաց լինում, որ երեխաներս չհասկանան, որ հուզվել եմ․․․ Արթուր Հակոբյանը՝ դժվարությունների ու կարոտի մասին

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան Արթուր Հակոբյանը, ով խոսել էր առողջական խնդիրների, այս շրջանում առաջարկներ չունենալու, ինչպես նաև երեխաներից ու թոռներից հեռու գտնվելու մասին։

Ովքե՞ր են սիրված դերասան Արթուր Հակոբյանի տաղանդավոր ընտանիքի անդամները

Դերասանը նշել էր, որ առաջարկներ չունենալու սկզբնական շրջանում ինքը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, ինչի հետևանքով էլ 5 անգամ ստենտավորվել է։ Նա ասել էր, որ իր մոտ բարդ շրջան է եղել, քանի որ այդ ընթացքում երեխաներն ուսանող են եղել, ինքն էլ առ այսօր ապրում է վարձակալած բնակարանում։ Դերասանը նշել էր, որ իր համար ողբերգություն էր, որ 1 տարվա մեջ իր ծնողները մшհшցան, ու ինքը երկար ժամանակ չի գիտակցել, թե ինչ է կատարվում. գնում էր խոհանոց, արտասվում, ապա վերադառնում, որպեսզի երեխաները չհասկանան, որ հուզվել է։

Արթուր Հակոբյանը պատմել էր նաև իր ամուսնության պատմությունը՝ ասելով, որ տուն վերադառնալով տեսել է, որ իր իրերը դրված են դրսում, այն էլ ձմռան ցուրտ օրով, ու հայրը չի թողել ներս մտնի՝ մինչև չամուսնանա, բայց ինքը խորամանկելով կադողացել է համոզել հորը։

Դերասանը նաև ասել էր, որ ժամանակին իր հայրը դեմ է եղել իր դերասան դառնալուն ու նշում է, որ պետք է լսած լիներ հորը, քանի որ ժամանակին իրենց մասնագիտությունը թանկ մասնագիտություն էր, իսկ այսօր, երբ յուրաքանչյուրը դառնում է դերասան, այն էժանացել է։

«Ո՞նց կարող է չլինել հիասթափություն, երբ էս լամպն էլ է դերասան»,-նշել էր Արթուր Հակոբյանը։

LIFEROOM | Արթուր Հակոբյանը՝ երեխաներից ու թոռներից հեռու լինելու, կնոջ, առաջարկներ  չունենալու մասին - YouTube
Խոսելով այն մասին, որ երեխաներն արտերկրում են ու ինքն անգամ թոռներին չի տեսել, դերասանն ասել էր, որ եթե հեռախոսով տեսնելի չլիներ, ապա գուցե զրույցը հոգեբուժարանում տեղի ունենար, քանի որ ինքը շատ ծանր է տանում երեխաների՝ հեռու գտնվելը։

Like this post? Please share to your friends: