Թաթա Սիմոնյանը, Սոնա Ռուբենյանը, Գարիկ Պապոյանը, Սպիտակցի Հայկոն և այլ աստղեր․․․ Նոր կադրեր՝ Արտաշ Ասատրյանի դստեր հարսանիքից

Օրերս կայացել է Արտաշ Ասատրյանի դստեր՝ Սյուզիի հարսանիքը: Հարսանեկան արարողությանը Սյուզին կրում է հայկական էլեմենտներով զգեստ և գլխաշոր: Հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուի և փեսացուի՝ Մարտունի առաջին հանդիպման երգը կատարել էր երգչուհի Արփին: Արտաշ Ասատրյանի և դստեր պարի ժամանակ հնչել է Արամ Ասատրյանի «Աղջիկս» երգը:

Tert.am Life-ի տեղեկություններով զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Գայանե եկեղեցում:
Հարսանեկան արարողության երկրորդ հատվածում հարսնացուն զգեստափոխվել է, իսկ արարողության շարունակությունը եղել է Դվին ռեստորանային համալիրում, որտեղ ներկա էին մի շարք հայտնիներ, որոնք հարսանեկան արարողության ընթացքում կատարել են իրենց հիթային երգերը:

Արտաշ Ասատրյանի դստեր հարսանիքին ներկա էին Թաթա Սիմոնյանը, Սոնա Ռուբենյանը և Գարիկ Պապոյանը, Սարոն, Սպիտակցի Հայկոն, Թաթուլ Ավոյանը, Տաթև Ասատրյանը, Hayat Project-ը և մի շարք այլ հայտնիներ:

 

Like this post? Please share to your friends: