Արդեն մի քանի տարի գորգերն այսպես եմ մաքրում՝ ընդամենը 20 րոպեում

Պատմում ենք գորգերը մաքրելու հիանալի հնարքի մասին, որն օգնում է վերականգնել գորգի մաքրությունը, թարմությունը և գույնը: Այս մեթոդը հատկապես կօգնի այն դեպքում, եթե գորգը շատ կեղտոտ չէ, և չկան բարդ լաքաներ:

Ահա թե ինչպես է արվում ամեն ինչ

Նախապատրաստեք աղ ու փափուկ խոզանակ:

Օնլայն սուպերմարկետ - Աղ մանր 1կգ

Անհրաժեշտ է սովորական մանր աղ: Փոքր գորգիկի համար բավական է մոտ 3 ճ.գ. աղ, իսկ մեծ գորգերի համար՝ 5-6:

Այժմ աղը հավասարաչափ լցրեք գորգի մակերեսին: Բաշխեք այն հավասարաչափ և թողեք 15-20 րոպե: Այդ ընթացքում աղը լավ կներծծվի, կմաքրի ու կթարմացնի գորգը:

Ժամանակը լրանալուն պես հեռացրեք աղը գորգի մակերեսից: Դա կարող եք անել ինչպես փոշեկուլով, այդպես էլ խոզանակով:

Արդյունքը կուրախացնի ձեզ, քանի որ գորգը նորից թարմ ու նոր տեսք կունենա:

Եթե գորգի վրա կան լաքաներ, պատրաստեք հետևյալ լուծույթը.

  • 1լ տաք ջրի մեջ լուծեք 1/3 բաժակ լվացքի փոշի, 1 ճ.գ. անուշադրի սպիրտ: Լավ խառնեք:

Հեղուկը խոզանակի օգնությամբ քսեք գորգի մակերեսին, սպասեք կես ժամ: Այնուհետև մաքուր խոնավ կտորի օգնությամբ մաքրեք խառնուրդը գորգի վրայից: Հնարավորության դեպքում գորգը կախեք բաց տարածքում կամ էլ թողեք պատշգամբում՝ 1-2 օր:

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

 

 

 

 

Like this post? Please share to your friends: