Առանց նյարդայնանալու հնարավոր չէ․․․ Կենդանակերպի որ նշանների հետ շփվելն է դժվար

Աստղաբանները նշում են, որ այս մի քանի նշանների ներկայացուցիչների հետ գրեթե հնարավոր չէ առանց նյարդայնանալու շփվել։

Ձկներ

Այս նշանի ներկայացուցիչները առանձնանում են մելանխոլիկ խառնվածքով։ Երբ ձկների մոտ ամեն ինչ ընթանում է պլանավորածին համաձայն, նրանք ուրախ ու երջանիկ են։ Սակայն հենց ճակատագիրը երես է թեքում, ձկները սկսում են անվերջ գանգատվել՝ ստիպելով, որ դիմացինը լսի իրենց։ Թեպետ եթե ձկները մի քիչ ավելի ինքնավստահ լինեին, մեր այսօրվա ցանկում չէին հայտնվի։

Խեցգետին

Խեցգետինների դեպքը մի քիչ այլ է։ Եթե ձկները խնդրում են լսել իրենց բողոքները, խղճալ, աջակցել, ապա այս նշանի ներկայացուցիչները կարող են հոգնեցնել դիմացինին չափից ավել հոգատարությամբ։ Այսինքն խեցգետինները սիրում են խրատներ տալ, բացատրել, թե ինչպես է պետք վարվել այս կամ այն վիճակում։ Համաձայնեք, դա շատ է նյարդայնացնում։

Առյուծ

Առյուծները «խեղդում են» խրատներով և խորհուրդներով, անգամ երբ ոչ ոք չի էլ հարցրել նրանց կարծիքը։ Այս նշանի ներկայացուցիչները երբեմն կարող են անցնել չափը և սկսել ոչ թե խորհուրդ տալ, այլ հրամայել։ Տարիքի հետ տվյալ հատկությունը կարող է հասնել անտանելի մակարդակի։ Այս մարդիկ իրենք իրենց համարում են հիմարների աշխարհում միակ խելամիտը։

Իսկ եթե համարձակվեք կասկածի տակ դնել առյուծների ասածների ճշմարտացիությունը, նա ոչ ջանք կխնայի, ոչ էլ ժամանակ, որ բացատրի ձեզ, թե որտեղ եք սխալվում։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

 

 

Like this post? Please share to your friends: