«Չես մարսելու իմ օրն այսպես փչացնելը». Մարիամ Ալեքսանյանի 26-ամյակին թալանել են նրա տունը

«Չես մարսելու իմ օրն այսպես փչացնելը». Մարիամ Ալեքսանյանի 26-ամյակին թալանել են նրա տունը

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն երեկ տոնել է ծննդյան 26-ամյակը։ Նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում տեղեկացրել է, որ նրանց տնից գողություն է արվել:

«Դու չես մարսելու իմ ամենաուրախ օրը փչացնելու համար: Ես գիտեմ, որ դու սա տեսնելու ես, դու այստեղից էլ իմացել ես, որ մենք տանը չենք: Մեր տուն մտնելդ, գողացածդ, քո արած վատությունը կանգնելու է կոկորդիդ և չես մարսելու:

Խելոք վերադարձրու՝ խուսափելով հետագա խնդիրներից: Ոնց էլ չլինի մենք քեզ կգտնենք, քանի որ դու մեզ շատ մոտ ես: Մեր տան գողությունը քո ողջ կյանքի մղձավանջն է լինելու»,- գրել է դերասանուհին:

Like this post? Please share to your friends: