«Նկատելի են ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ». Թագուհի Թովմասյան

«Նկատելի են ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ խորհրդարանում հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի պատվիրակությանը։

«Ահազանգել եմ, որ նկատելի են ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին, պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա։ Բացի այդ, Ադրբեջանը, կասկածի տակ դնելով ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի հեղինակությունը, չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը և շարունակում է Բերձորի միջանցքը փակ պահել, որի հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ օրհասական»,- նշել է Թովմասյանը։

Դեսպանն ասել է, որ հասկանում է իրավիճակի բարդությունը և հումանիտար խնդիրների լրջությունը և հայտնել, որ Միացյալ Թագավորությունը սատարում է հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման միջազգային ջանքերին, շեշտել է կառուցողական երկխոսության, վստահության մեխանիզմների կարևորությունը։

Դեսպանը հավելել է, որ Միացյալ Թագավորությունն Ադրբեջանի հետ զրույցներում նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Նա նաև հույս է հայտնել, որ երկխոսության արդյունքում իրավիճակում իրական փոփոխություն կլինի։

Like this post? Please share to your friends: