Երբ ես Քոչարյանի հետ կռվեցի Եռաբլուրում, իրենք՝ բոլորը, հետ փախան․․․ Փաշինյանի ընտանիքն ի՞նչ մեղք ունի, դա նախկիններն են ծախել․․․

«Ինչ էլ արած լիներ Փաշինյանը, էրեխուց վրեժ չեն հանում» որդեկորույս մայրը հանդես է եկել կոչով․․․

«Ես նման քայլ չէի անի։ Ես իրենց հետ ընդհանրապես գործ չունեմ, բայց ամաչում եմ։ Բոլորին էլ ճանաչում եմ, ես չունեմ իրենցից վախենալու, բայց շատ սխալ քայլ են արել։ Գալեյանի հայրն ասում ա՝ վրովը կքշեմ կգնամ, քո տնից մի հատն ա եղել, իմ տնից երկուսը, բա ես իմ ցավը ո՞նց եմ քաշում»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Կապավոր Կյաժի մայրը՝ Գալինա Բաբայանը։

Ըստ նրա՝ պայքարի դուրս եկած ծնողներին ինքը ճանաչում է, սակայն համաձայն չէ այն տեսակետին, թե Փաշինյանն է մեղավոր պատերազմի համար․ «Փաշինյանի ընտանիքն ի՞նչ մեղք ունի, դա նախկիններն են ծախել։ Ինչի՞ Վանեցյանի պոչը չեն բռնում։ Ես Վանեցյանին որտեղ տեսնեմ, այնտեղ իր հարցերը լուծելու եմ։ Ինչի՞ց պիտի վախենամ»։

Ինչ էլ արած լիներ Փաշինյանը, էրեխուց վրեժ չեն հանում․ Զոհվածի մայր - Հրապարակ

Նա նշեց, որ կալանավորված տիկին Գայանեին ճանաչում է․ «Երբ ես Քոչարյանի հետ կռվեցի Եռաբլուրում, իրենք՝ բոլորը, հետ փախան։ Իմ մեջքին ոչ ոք չկանգնեց։ Հետո, երբ երկրորդ օրը իմ էրեխու շիրիմն այրեցին, էդ ո՞ր զոհվածի մայրը կանգնեց իմ կողքին, ես բոլորից էլ կուշտ եմ, ես ոչ մեկի հետ չեմ շփվում, իմ ցավը քաշելով ապրում եմ։ Իրենց բալեն, եթե կռվել ա 10 օր, իմ տղաներից մեկը կռվել է 41 օր, մյուսը՝ 22 օր․․․․Կյանքում ինչ էլ արած լիներ Փաշինյանը, էրեխուց վրեժ չեն հանում։ Դա զոհվածի ծնողի արա՞րք է, ես կյանքում չեմ անի, չեմ էլ գնա, կանգնեմ, ասեմ՝ Գայանեին ազատեք, թող չաներ՝ չստանար»։

Like this post? Please share to your friends: