Իտալացի խոհարարը պատմել է, թե ինչպես չի կարելի եփել մակարոնը. տարածված սխալներ

Իտալիայում մակարոնեղենը համարվում է ազգային հպարտություն: Այն մատուցում են զանազան սոուսներ և համեմունքներ ավելացնելով: Սակայն որպեսզի ուտեստը լավ ստացվի, պիտի իմանաք որոշակի հնարքների մասին, այլապես արդյունքը ձեզ չի գոհացնի:

Ահա մակարոնը եփելու ժամանակ ամենատարածված սխալները՝ ըստ իտալացի խոհարարների

Չափը կարևոր է

Պիտի նախապես որոշեք, թե ինչ սոուսով եք ուտելու մակարոնը: Երկար տեսակները համադրվում են ջրիկ սոուսների հետ, իսկ կարճ տեսակները՝ մսային սոուսի, կտրատած բանջարեղենի հետ:

Ջրի հարաբերակցությունը

Այստեղ պարզ հաշվարկ է. 1լ ջուրը՝ 100գ մակարոն եփելու համար: Ջրի ոչ բավարար քանակությունը հանգեցնում է նրան, որ մակարոնի վրայի ավելի շերտը շուտ է եփվում, քան ներսը: Բացի այդ, երբ ջուրը քիչ է, կրախմալի կոնցնտրացիան ավելի բարձր է լինում, ինչի պատճառով էլ ուտեստը կարող է դառնահամ ունենալ:

Մակարոնը մի լվացեք եփելուց հետո

Երբ մակարոնը պատրաստ է, պարզապես քամեք ջուրը, կարագ կամ ձեթ ավելացրեք, որպեսզի դրանք չկպչեն: Եթե լվանաք մակարոնը, ապա կլվացվի նաև կրախմալը, և արդյունքում ուտեստի համը այնքան էլ լավը չի լինի:

Ուշադրություն դարձրեք եփելու ժամանակին

Like this post? Please share to your friends: