Ինչպես տան պայմաններում պատրաստել շատ համեղ չիպսեր.

Ահա թե ինչքան հարմար բան է միկրոալիքային վառարանը: Պարզվում է, որ դրանում կարելի է տաքացնել ոչ միայն ուտեստները, այլև պատրաստել:Շատ տանտիրուհիներ վաղուց այդ գաղտնիքները յուրացրել են, որը հեշտացրել է նրանց խոհանոցային կյանքը:

Այսօր այս վառարանը մեզ շատ կօգնի այս անսովոր , սակայն շատ պահանջված մթերքը պատրաստելու համար:

Պատկերացրեք, ուզում եք ֆուդբոլ կամ ֆիլմ դիտել ընկերների հետ և շատ եք ցանկանում չիպսեր գնել, սակայն դուք կարող եք ոչ թե գնել, այլ ինքներդ պատրաստել որքան ուզում եք: Դրա համար ձեզ շատ քիչ մթերքներ են պետք:

2-3 կարտոֆիլ;

3 ճ.գ. ձիթապտղի կամ արևածաղկի ձեթ առանց հոտի;

աղ, համեմունքներ համտեսել:

Պատրաստման եղանակը
Լվանալ կարտոֆիլը, սակայն կարող եք և չմաքրել: դա ըստ ցանկության է: Սուր դանակի կամ սրվակի օգնությամբ կտրեք այն շրջանակների տեսքով որքան հնարավոր է բարակ: Վերցրեք ամենամեծ հարթ ափսե և առատորեն յուղ քսեք:

Կարտոֆիլը մեկ շերտով դրեք, աղ և համեմունքներ շաղ տվեք վրան: Դրեք միկրոալիքային վառարանում և թողեք 10 րոպե: Եվ ահա այն պատրաստ է: Շատ համեղ և բուրումնավետ չիպսեր կստացմեն: Համեմունքների տեսակները կարող եք ինքներդ ընտրել:

Եթե շատ չորացած ու խրթխրթան եք սիրում, կարող եք ավելի երկար թողնել վառարանում:

Բարի ախորժակ…

 

 

Like this post? Please share to your friends: