Քրոնիկ հոգնածության գլխավոր պատճառները․․․ Փոխեք մի քանի սովորություն ու եղեք առողջ

Եթե ձեզ ծանոթ է քրոնիկ հոգնածության զգացումը, ուրեմն իմացեք, թե որն է դրա պատճառը։ Ընդամենը մի քանի շտկում և դուք ձեզ շատ ավելի լավ կզգաք։

  • ոչ բավարար քանակությամբ եք ջուր խմում

Երբ ձեր օրգանիզմը ավելի քիչ հեղուկ է ստանում, քան անհրաժեշտ է, արյունը խտանում է։ Դրա հետևանքով սիրտը ստիպված է լինում ավելի շատ ջանք գործադրել՝ արյան շրջանառություն ապահովելու համար։ Այդ դեպքում հոգնածությունը դառնում է ձեր մշտական ուղեկիցը։

девушка и парень пьют воду

  • քիչ եք ուտում երկաթ պարունակող մթերք

Դրանք են լոբին, հազարի տերևները, ընկույզը, գետնանուշի կարագը, բազուկը, նուռը, լյարդը։

еда

  • չեք հանգստանում

Եթե պերֆեկցիոնիստ եք, ձեզ համար կարևոր է, որ ամեն ինչ անթերի արված լինի, ապա այդ դեպքում մեծ է ռիսկը, որ կարող եք տարվել գործերով ու աշխատանքով, իսկ հանգիստը մղել երկրորդ պլան։

  • չափազանցնում եք որոշ իրադարձությունների կարևորությունը

Դադարեք կենտրոնանալ բացասական ապրումների վրա։ Եթե անըդնհատ սպասում եք վատի, օրգանիզմը սարսափելի սթրեսի մեջ է ընկնում։

  • չեք նախաճաշում

Նախաճաշն օրվա կարևոր մաս է կազմում, այն ողջ օրվա համար էներգիա է տալիս։

кофе и круассаны

  • սովոր չեք ասել «ոչ»

Մարդիկ շահագործելու հակում ունեն։ Մի փորձեք գոհացնել բոլորին, առաջին հերթին մտածեք ինքներդ ձեր մասին։ Սեփական գործերը, հոգսերը, շահերը դրեք առաջին տեղում։ Իսկ մերժել կարելի է շատ սիրալիր ու հանգիստ կերպով։

мужчина

Բացի այս ամենից քրոնիկ հոգնածության պատճառ կարող են դառնալ նաև սուրճի և ալկոհոլի չարաշահումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

 

Like this post? Please share to your friends: