«Չի կարելի գիշերը նայել հայելու մեջ», «Չի կարելի կատուներին խփել, դա դժբախտություն է բերում» և մի քանի այլ անիմաստ սնահավատություն

Չի կարելի գիշերը նայել հայելու մեջ: Հավատալիքի համաձայն, դա կարող է հոգեկան խանգարման պատճառ դառնալ:

Հոգեկան խանգարում ավելի շուտ կարող ես առավոտյան ստանալ, երբ քեզ նոր քնից արթնացած տեսնում ես հայելու մեջ))

Չի կարելի նախօրոք նշել ծննդյան օրը, նաև նախապես շնորհավորել:

Իսկ իմաստը ո՞րն է նախօրոք նշելու կամ շնորհավորելու:

Չի կարելի կատուներին խփել, դա դժբախտություն է բերում:

Իսկ շներին խփել կարելի՞ է. անհեթեթություն:

Չի կարելի կեղտոտ սպասքը թողնել գիշերը, ֆինանսական անհաջողություն կլինի, անկոչ և ոչ ցանկալի հյուրեր կունենաք:

Ո՛չ, ուղղակի առավոտյան սրտխառնոց կունանաք խոհանոցի տեսքից:

Չի կարելի սրբիչով խփել, ֆինանսական կորուստներ կարող են լինել:

Այո՛, սա շատ ճիշտ է, կարող է սրբիչը պատռվել, և ստիպված կլինեք նորը գնել. ահա քեզ ֆինանասական կորուստ:

Չի կարելի ձուն սեղանին կոտրել, ժողովրդական հավատալիքի համաձայն, մարդը կոտրում է իր ճակատագիրը, իր երջանկությունը:

Փաստորեն ճակատագիրն ու երջանկությունը ձվի մեջ է՞ին. Աստված իմ, ես այն կոտրել եմ))

Չի կարելի դատարկ շիշը թողնել սեղանի վրա. աղքատություն է բերում:

Դե դատարկ շիշն ինքնին արդեն աղքատություն է

Չի կարելի պայուսակը սեղանի վրա դնել, ընտանեկան վեճեր կլինեն:

Այո՛, եթե Ձեր ամուսինը էթիկայի հանձնաժողովից է, ապա ձեր տանը շատ մեծ վեճ կծագի. հարցը կարող է անգամ բաժանության հասնել:

Չի կարելի դանակը սեղանին թողնել, ընտանիքում վեճեր կծագեն, սեղանին մոռացված դանակը բացասական էներգիա է տարածում և հիվանություններն ու անհաջողություններն անպակաս կլինեն:

Իսկ ինչու՞ է պետք առհասարակ դանակը սեղանին թողնել, եթե հետին մտքեր չունես

Չի կարելի սեղանը ձեռքով մաքրել, աղքատություն է բերում:

Ձեռքո՞վ. Աստված իմ, երանի սա կարդացած չլինեի:

Չի կարելի բարձի վրա նստել, Ճակատագիրը երես կթեքի:

Բարձի վրա գլուխն են դնում, ոչ թե՝ նստատեղը. իսկ դրանք հաճախ տարբեր բաներ են

Չի կարելի սեղանին նստել, լուրջ հիվանություններ կլինեն, աղքատություն կլինի:

Եթե իհարկե դուք կատու չեք. միայն այս դեպքում վերը նշվածը ձեզ չի սպառնում:

Չի կարելի համբուրել աչքերը, առողջական խնդիրներ կծագեն:

Ըմմմ… միայն աչքե՞րը))

Չի կարելի լուսանկարել քնած մարդկանց:

Դե, ի՞նչ, իսկ դուք ինչ կարծիքի եք այս ամենի մասին:

ԱՂԲՅՈՒՐ

 

Like this post? Please share to your friends: