Ովքեր են կենդանակերպի ԱՄԵՆԱԽԱՆԴՈՏ նշաններ

Աստղաբաններն առանձնացրել են կենդանակերպի 3 նշանների, որոնց ներկայացուցիչները հաճախ լինում են չափազանց խանդոտ ու կասկածամիտ:

Ցլեր

Եթե համառ ցլերի կյանքում ամեն բան լավ է, նա իրեն շատ հանգիստ ու հավասարակշռված է դրսևորում: Սակայն զզուգընկերոջ դավաճանությունը նրան շատ խորն է ցավեցնում ու հոգում սպի թողնում: Եթե այս նշանի ներկայացուցչին թեկուզ մի անգամ դավաճանեն, նա ընդմիշտ կդառնա կասկածամիտ: Բացի այդ ցլերի համար բարդ է զգացմուքների մասին խոսելը, ու այդ պատճառով էլ նրանք կասկածներն արտահայտում են սկանդալներ սարքելու ու երեսով տալու միջոցով:

Կշեռք

Ռադիկալ որոշումներ կայացնելու հակում ունեցող այս մարդիկ կարող են դադարեցնել հարաբերությունները՝ հիմնվելով միայն սեփական եզրակացությունների ու կասկածների վրա: Կշեռքների համար ավելի հեշտ է այրել կամուրջները և հրաժարվել նրանից, ում խանդել են, քան թե փորձել պարզել, թե ինչ է կատարվել իրականում:

Առյուծ

Երբ առյուծին դավաճանում են, նա առաջին հերթին բարկանում է այն պատճառով, որ իր գեղեցկության ու խելքի վրա աչք են փակել՝ նախընտրելով ուրիշին: Ի դեպ առյուծները հազվադեպ են դեպրեսիայի մեջ ընկնում զուգընկերոջ դավաճանության պատճառով: Հակառակը, նրանք ձեռնարկում են ամեն բան, որ պատժեն ու մի լավ դաս տան մեղավորին:

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

 

Like this post? Please share to your friends: