Ոչ մի դեպքում չի կարելի անկողինը թողնել թափթփված վիճակում․ ինչու է կարևոր հավաքելը

Կարծում ենք, մարդկանց մեծամասնության տանն ընդունված է, որ առավոտյան կարևոր է գեղեցիկ հավաքել ու ծածկել անկողինը։ Թեպետ վերջերս համացանցում հաճախ են պտտվում խոսակցություններ այն մասին, որ անկողինը հավաքել պետք չէ, այնուամենայնիվ, կարող ենք ապացուցել դրա կարևորությունը։

Առաջին հերթին, անկողինը հավաքելը կարևոր է անվտանգության տեսանկյունից։ Սպիտակեղենը պահելով ծածկոցի տակ՝ նվազեցնում եք դրա մեջ մանրէների ներթափանցման վտանգը։ Իսկ եթե տանը ունեք կենդանի, ապա, կարծում ենք, հարցեր չեք ունենա։

Հավաքելով անկողինը՝ կերկարաձգեք սպիտակեղենի «կյանքը»։ Որքան քիչ այն ենթարկվի կողմնակի ազդեցության, այդքան ավելի երկար կծառայի ձեզ։

Նյարդեր, նյարդեր, նյարդեր․․․ Հոգեբան-փորձագետները ապացուցել են, որ թափթփված անկողինը բարձրացնում է մարդու սթրեսի մակարդակը։ Գուցե նկատած լինեք, որ հենց մահճակալը կոկիկ ծածկված է, ձեր տրամադրությունն ավելի բարձր է լինում։

Բացի այդ, հավաքելով անկողինը՝ ակամա կարգի կբերեք ննջասենյակը։

Ինչպես տեսնում եք անկողինը թափթփված վիճակում թողնելու համար պատճառ չկա։ Տրամադրեք 1-2 րոպե, մի ծուլացեք, փոխարենը ստացեք դրական արդյունք։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

Like this post? Please share to your friends: