-Հարսը պիտի «մայրիկից» 2 ժամ շուտ արթնանա ու 2 ժամ էլ ուշ քնի… Այլևս չէի դիմանում այդ ամենին…

Այս գարնան ավարտին ամուսինս առաջարկեց ամառն անցկացնել իր ծնողների ամառանոցում: Մենք երկու երեխա ունենք. որդիս 9 տարեկան է, իսկ աղջիկս՝ 7 ամսական: Դե ես էլ մտածեցի, որ երկուսին էլ չի խանգարի բնությունն ու մաքուր օդը: Բացի այդ ամուսինս վստահեցնում էր, որ իր ծնողները դեմ չեն, ընդհակառակը, ուրախությամբ ժամանակ կանցկացնեն թոռների հետ: Որոշեցինք, որ մենք կգնանք, իսկ ամուսինս կգա մեզ մոտ բոլոր հանգստյան օրերին:

Ես ուրախ էի, որ ամառը լավ ու հաճելի անցկացնելու հնարավորություն ենք ստացել: Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, սխալվում էի…

Սկեսուրս ու սկեսրայրս միրգ ու բանջարեղեն են աճեցնում իրենց հողամասում, ու հաճախ գնում են քաղաք՝ բերքը վաճառելու:

Ու հենց առաջին անգամ, երբ նրանք պատրաստվում էին գնալ առևտրի, սկսեսուրս ասաց, որ մինչ իրենց վերադարձը անեմ տան բոլոր գործերը ու ուտելու բան պատրաստեմ:

Մեծ տան մեջ ամեն ինչ իրար խառնելու համար որդուս ընդամենը մի քանի րոպե է պետք, իսկ փոքրս անդադար պահանջում է իմ ուշադրությունը: Ես այնքան լարված էի ու այնպիսի սթրեսի մեջ էի, որ քաղաքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել: Բնությունը վայելելու մասին խոսք չէր կարող գնալ:

Սկեսուրիս հետ պայմանավորվել էինք, որ հողամասի աշխատանքներն իր վրա են, իսկ ես զբաղվում եմ տան մաքրությամբ և ուտելիք պատրաստելով: Քանի որ աղջիկս գիշերը մի քանի արթնանում է, ես մինչ երեկո ուժասպառ եմ լինում: Ու դրա համար էլ երեխաներիս պառկացնում եմ ժամը 9-ին, ու ես էլ նրանց հետ միասին քնում եմ:

Ես վստահ էի, որ սկեսուրիս հետ լեզու եմ գտել: Առհասարակ, նրանց այնքան էլ լավ չէի ճանաչում, քանի որ միշտ հանդիպել ենք միայն առիթներին: Սա մեր միասին ապրելու առաջին փորձն էր, ու ինձ թվում էր, որ ամեն ինչ հրաշալի է:

Բայց էլի սխալվում էի…

Երբ հերթական անգամ եկավ ամուսինս, ասաց, որ մայրը զանգել է իրեն ու բողոքել ինձանից: Նեղացած է, քանի որ իրեն չեմ օգնում հողամասում, քնում եմ բոլորից շուտ ու առհասարակ, լավ հարս չեմ, եթե սկեսուրից ու սկեսրայրից շուտ եմ քնում ու ավելի ուշ արթնանում: Բայց այն, որ գիշերվա կեսն արթուն եմ մնում, դա ոչ մեկին չի հետաքրքրում:

Բացի այդ, սկեսուրիս բարկացրել է այն փաստը, որ դստերս անկողինը չեմ փոխում ամեն օր. դա իր կարծիքով հակասում է հիգիենայի կանոններին:

Գուցե ես անթերի տան տնտեսուհի չեմ, բայց չեմ հասկանում, թե ինչու պիտի դուրս գամ կաշվիցս, միայն թե գոհացնեմ սկեսուրիս…

Հաջորդ օրը հավաքեցի իրերս ու ամուսնուս հետ վերադարձանք քաղաք:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Like this post? Please share to your friends: