Ամուսինս գիշերը շանը տարել էր զբոսնելու ու անհետ կորել… Նման բան չէի սպասում…

Да что вы знаете про глаза... | Пикабу

Իմ ընկերները երիտասարդ ամուսիններ են, ունեն սպանիել ցեղատեսակի փոքր շուն՝ Աբի մականունով: Վերջերս նրանց մոտ այսպիսի մի պատմություն եղավ…

Երեկույթի մասնակցելուց հետո ուշ երեկոյան էին տուն գնացել, երկուսն էլ մի քիչ գինավցած: Սակայն կարևոր մի գործ ունեին. շանը պետք էր պարտադիր տանել զբոսանքի: Իսկ դրսում քամի, անձրև…

Ու ամուսինը, բնականաբար, կնոջը թույլ չի տալիս այդ ժամին ու այդ եղանակին տանից դուրս գալ, ինքն է որոշում շան հետ քայլել: Կինն էլ մտնում է լոգանք ընդունելու: Մի խոսքով հարբած վիճակում գտնվող ամուսինը վերցնում է վզափոկը, սակայն մոռանում է շան վզնոցին թամրացնել: Այդպես էլ գնում է դուրս՝ դատարկ պարանը ձեռքին:

Իսկ շունը կանգում է դռան մոտ, հասկանալով, որ ցուրտ է՝ վազում է տուն:

Կինն էլ դուրս է գալիս լոգարանից, տեսնում է շանը՝ բազմոցին քնած, իսկ ամուսինը չկա: Կարծում է, թե ամուսինը զբոսնել է շան հետ, նրան բերել է տուն, իսկ ինքը գնացել խանութ:

Սպասում է, սպասում՝ 1, 2, 3 ժամ… ամուսինը չկա ու չկա: Կնոջ մոտ արդեն հիստերիա է սկսվում, վազում է մոտակա խանութ, իսկ այնտեղ ասում են, որ չի էլ մտել իրենց մոտ: Գլխում արդեն սահմռկեցուցիչ պատկերներ են գալիս…

Զանգում է մեզ, որ ամուսինս գնա, օգնի: Գիշերվա 3-ին հասնում ենք նրանց շենքի մոտ: Ամուսինս մեզ տուն է ուղարկում, իսկ ինքը գնում է բակերում շրջելու:

Да что вы знаете про глаза... | Пикабу

Նրա պատմածը.

Տեսնում եմ կողքի այգում մի հոգի է քայլում՝ հեռախոսի լույսը պահած կողքերը նայելով: Ու կանչում է՝ Աբի, Աբի: Պարզվում է, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ընկերս մտածել է, թե շունը կորել է, ու իր պատկերացմամբ արդեն 5 ժամից ավել նրան փնտրել է: 

Խեղճը վախեցել է առանց շան տուն գնալ, քանի որ կարծել է, որ կինը իրեն լավագույն դեպքում ներս չի թողնի:

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

Like this post? Please share to your friends: