Ինչ ուտել երեկոյան 6-ից հետո՝ քաղցը հագեցնելու և չգիրանալու համար.

Հաճախ նիհարել ցանկացողների առաջին սխալը լինում է այն, որ նրանք բարձր կալորիականությամբ սնունդ են ուտում երեկոյան ուշ ժամերին կամ ընդհանրապես զրկում են իրենց սննդից: Սակայն կան որոշ մթերքներ, որոնք կօգնեն և՛ հագեցնել քաղցը, և՛ չգիրանալ: Դրանց շարքին են դասվում.

1. Դյուրամարս սնունդը. դյուրամարս են համարվում բանջարեղենը, ծովամթերքն ու ձկները: Խորհուրդ չի տրվում օգտագործել յոգուրտ ու արգանակներ, որոնք շատ արագ դուրս են գալիս օրգանիզմից:

2. Ցածր կալորիականությամբ սննդամթերքը. աշխատեք ուշ ժամերին օգտագործել առօրյա սննդի ¼ մասը, իսկ կալորիաներով հարուստ ուտեստներն օգտագործել մինչև ժամը 3-ը:

3. Անյուղ մթերքը. ճարպոտ սնունդն առաջացնում է ստամոքսի ծանրության զգացում և կարող է դառնալ քնի խանգարման պատճառ:

4. Կալիումով ու մագնեզիումով հարուստ մթերք. համարվում է, որ քնելուց 2 ժամ առաջ նման մթերք օգտագործելը նպաստում է մկանների հանգստացմանը և գլխուղեղի աշխատանքի կարգավորմանը, ուստի կարելի է երեկոյան օգտագործել ջեռոցում եփված ձուկ, կանաչեղեն, կաղամբ, կանաչ ոլոռ:

Բացի այդ, կան նաև այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են շատ քիչ քանակությամբ կալորիա, օգնում են այրել մեծ քանակությամբ կալորիա և ազատվել ավելորդ քաշից: Երեկոյան մարզվելուց հետո նման մթերք օգտագործելու դեպքում կարելի է հասնել բավական լավ արդյունքների: Խոսքը կաղամբի, սեխի, գազարի, նեխուրի, ծիրանների, խնձորների, ծովախեցգետնի, բրոկոլիի, ճակնդեղի, բալի, վարունգների և մի շարք այլ մթերքների մասին է:

Երեկոյան սնվելու համար հարկավոր է ճիշտ մթերք ընտրել: Այս կերպ սննդակարգը կազմելու դեպքում կարելի է հասնել հիանալի արդյունքի և մոռանալ ավելորդ քաշի խնդրի մասին:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: